երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վրաստանում նախօրեին գրանցել է 24․616 նոր վարակակիր, մահացել է 54 մարդ

Վրաստանում նախօրեին գրանցել է 24․616 նոր վարակակիր, մահացել է 54 մարդ

Վրաստանում 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 616 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 350 454 դեպք: Ապաքինվել է ևս 18 221 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը 1 124 442 Է:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 54 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 15 300։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 755 879 պատվաստում, օրական՝ 4 023:

  • Կիսվել: