2026 թ-ի առաջին 5 ամիսներին ՀՀ-ից արտահանումը նվազել է 11.5 տոկոսով
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թ-ի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 5.3 տոկոսով։ Ընդ որում՝ նվազել են ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։
Արտահանումը նվազել է 11.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.4 տոկոսով։Եթե ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության հաշվեկշռում 2025 թ-ի հունվար-մայիսին ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմում էր 35.1 տոկոս, ապա 2026 թ-ի նույն ամիսներին մեր արտաքին առևտրաշրջանառության միայն 28 տոկոսն էր բաժին ընկնում ՌԴ-ին։ Նվազումը կազմել է 20.5 տոկոս։
2025 թ-ի հունվար-մայիսին ԵՄ անդամ պետություններին բաժին էր ընկնում մեր ընդհանուր առևտրաշրջանառության 11.9 տոկոսը, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն աճել է 45.2 տոկոսով և կազմել 16.7 տոկոս։
Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությանը 2025 թ-ի նշված ժամանակահատվածում բաժին էր ընկնում մեր ընդհանուր արտաքին առևտրի միայն 2 տոկոսը։ Այս տարի այդ ցուցանիշը ևս փոքր-ինչ աճել է և կազմել 2.6 տոկոս։
Մեր արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռում ամենամեծ անկումը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Եթե 2025 թ-ի առաջին 5 ամիսներին այդ երկրին բաժին էր ընկնում մեր արտաքին առևտրի 11.4 տոկոսը, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը նվազել է 71.8 տոկոսով և կազմել 3.3 տոկոս։



