հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանում միջնադարյան վանքի մոտ փլուզում է տեղի ունեցել

Վրաստանում միջնադարյան վանքի մոտ փլուզում է տեղի ունեցել

Մցխեթի մերձակայքում գտնվող Շիոմգվիմե միջնադարյան վանքի մոտ՝ Թբիլիսիից 30 կիլոմետր հեռավորության վրա, ժայռի մի մասը փլուզվել է, ականատեսները կադրեր են հրապարակում սոցիալական ցանցերում։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ժայռի մի մասը փլուզվում և ծածկում վանքի հարակից տարածքը։ Ականատեսների վկայությամբ՝ տեղում գտնվող քաղաքացիներին հաջողվել է ժամանակին հեռանալ այդ վայրից։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

Պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն լրագրողներին ասել է, որ «ամեն տարի վանքի մոտ փոքր փլուզումներ են տեղի ունենում»:

  • Կիսվել: