կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են «Ճկուն ոգի-2023» (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությունները՝ օդադեսանտային ուժերի մասնակցությամբ, հայտնում  է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Վրաստանը 11-րդ անգամ է ընդունում Agile Spirit-2023 զորավարժությունները: Վարժանքների առաջին ցուցադրական բաղադրիչը տեղի է ունեցել Վազիանիի ռազմական օդակայանի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Վրաստանի Պաշտպանության նախարարության՝ զորավարժություններին մասնակցում է 21 երկրից ժամանած ավելի քան 3000 զինվորական։

  • Կիսվել: