ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2021» զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2021» զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2021» («Ճարպիկ ոգի 2021») զորավարժությունները, որին մասնակցում են հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 12 երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի զինծառայողները։

Հայաստանը չի մասնակցում այս զորավարժություններին։
 
Վերջինիս տվյալներով՝ զորավարժություններին մասնակցում է 2 500 զինծառայող Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից։ Մասնակիցներից 1 500-ը վրացիներ են, ևս 700-ը՝ ամերիկացիներ։
 
Ավելի վաղ, ամերիկյան ռազմատեխնիկան Փոթի նավահանգստից տեղափոխվել էր Վազիանի ռազմաբազայի և Օրֆոլոյի հրաձգարաններ, որտեղ կծավալվեն զորավարժությունների հիմնական գործողությունները։
 
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ հայ զինվորականները չեն մեկնի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժություններին:
 
«Agile Spirit» զորավարժությունները Վրաստանում անց են կացվում ամեն տարի՝ սկսած 2011 թվականից։ Այս տարի դրանք կտևեն մինչև օգոստոսի 6-ը։ Վրաստանի ՊՆ-ն նշում է, որ զորավարժությունները Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության կարևոր օղակներից մեկն է, որի շրջանակներում վրացի զինծառայողները պատրաստություն են անցնում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ 2015 թվականից դրանք անցնում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Մինչ այդ այս զորավարժությունները եղել են վրաց-ամերիկյան։

  • Կիսվել: