Վրաստանում մեկնարկել են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները
Վրաստանում մեկնարկել են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված ռազմական կցորդներ, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչներ:
Ըստ վրացական աղբյուրների՝ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ներկա չի եղել միջոցառմանը։
2024 թվականին Agile Spirit զորավարժությունները Վրաստանի տարածքում չեն անցկացվել, պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել։
Նշվում է, որ մինչև օգոստոսի 8-ը նախատեսված Agile Spirit 25 զորավարժություններին մասնակցում են Բուլղարիայի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 2 հազար զինծառայողներ:



