Վրաստանում մեկ օրում 419 մարդ է վարակվել կորոնավիրուսով
Վրաստանում նախորդ օրը 419 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Տվյալները ստացվել են մոտ 30 հազար թեստի արդյունքում: Այսպիսով` դրականության ցուցանիշը կազմում է 1,43%: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Երկրում վարակվածների ընդհանուր քանակը 279 446 է: Նոր վարակվածների գրեթե կեսը Թբիլիսիում են: ավելի քան 15%-ն էլ բաժին է ընկնում Իմերեթիին:
Քվեմո Քարթլիում 27 նոր դեպք է, Աջարիայում` 26, Ջավախքում` 4: Քովիդով պայմանավորված` ևս 6 մահ է արձանագրվել, մահերի ընդհանուր թիվը հասավ 3 738-ի:
Նախօրեին ապաքինվել է 307 մարդ, ընդհանուր` 271 585: Ներկայումս 4 097 ակտիվ դեպք կա: Հիվանդների 38%-ը հոսպիտալացված է: 80 պացիենտի արհեստական շնչառության սարք է միացված: