ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում կորոնավիրուսով 9 դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսով 9 դեպք է հաստատվել

Վրաստանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 դեպք: Լրատվությունն այս մասին տարածված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում, տեղեկացնում է jnews.ge-ն:

Նշված կայքի տվյալներով, կարանտինի ռեժիմում է գտնվում 162 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2103 նոր դեպք է գրանցել Չինաստանից դուրս՝ վարակվածների ընդհանուր քանակն այդ երկրից դուրս գերազանցել է 12,000-ը:

  • Կիսվել: