հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանում կկրճատեն ինքնամեկուսացման և կարանտինի ժամկետները

Վրաստանում կկրճատեն ինքնամեկուսացման և կարանտինի ժամկետները

Վրաստանում կկրճատեն ինքնամեկուսացման և կարանտինի ժամկետները։ Առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կքննարկեն մեկուսացման ժամկետի կրճատման հարցը։

Դա Վրաստանի վարչապետը հանձնարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում։ Ենթադրվում է, որ մեկուսացման ժամկետը կկրճատվի մինչև 5 օր։ Հիմա ասիմպտոմ դեպքերի դեպքում կարանտինը 8 օր է, իսկ բարդությունների դեպքում՝ 10 օր։

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով Համակարգող խորհրդի նիստից հետո, այլ երկրների փորձով ասիմպտոմատիկ անձը կարող է շարունակել գործունեությունը թեստից հետո 5-րդ օրը։


  • Կիսվել: