Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանում այսօր կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:
Նշվում է, որ 3.8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:13-ին երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սենակի քաղաքից 9 կմ հեռավորության վրա:
3.7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նույն վայրում ժամը 18:39-ին:


