շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Ապրիլի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք՝ գրում է jnews.ge-ն: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1303 մարդ, մահացել է 3 բուժառու:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 648 653 դեպք, որից ապաքինված՝ 1 626 296 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 16 748 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 788 թեստավորում, 20 485-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2303-ը՝ՊՇՌ:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.79% է, վերջին 14 օրվանը՝ 3.2%, վերջին 7 օրվանը՝ 2.57%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 861 255 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1625 բուժառու:

  • Կիսվել: