երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք, մահացել է մեկ բուժառու

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք, մահացել է մեկ բուժառու

Վրաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք, ապաքինվել է 357 մարդ, մեկ բուժառու մահացել է՝ գրում է jnews.ge կայքը:
 
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 1 653 118 դեպք։
Առողջացածների ընդհանուր թիվը 1 634 313 է, մահացել է 16 793 մարդ։
Մեկ օրում իրականացվել է 4970 թեստավորում, որից 3436-ը՝ հակագենի և 1534-ը՝ ՊՇՌ թեստով։
 
Դրականության ցուցանիշը օրական՝ 1,49%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 1,44%, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 1,21%։
 
Վրաստանում կատարվել է 2 872 820 պատվաստում, որից 26-ը՝ վերջին 24 ժամում։
Այս պահին ստացիոնար հսկողության տակ է 347 հիվանդ։

  • Կիսվել: