հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք, մահացել է 8 քաղաքացի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք, մահացել է 8 քաղաքացի

Կորոնավիրուսը Վրաստանում նահանջում է՝ գրում է jnews.ge կայքը: Մարտի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1227 մարդ, մահացել է 8 բուժառու:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 642 242 դեպք, որից ապաքինվել է 1 599 511 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 16 671 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5885 հետազոտություն, այդ թվում 3783-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2102-ը՝ ՊՇՌ:

Դրականության օրական ցուցանիշը 6.25% է, վերջին 14 օրվանը՝ 8.23%, վերջին 7 օրվանը՝ 5.42%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 842 541 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 130 պացիենտ:

  • Կիսվել: