Այսօր՞ մայիսի 1-ին, Մամիշլարի գյուղից (Քվեմո Քարթլիի շրջան) երեք կիլոմետր հեռավորության վրա, Թբիլիսիից 59 կիլոմետր հեռավորության վրա, տեղի է ունեցել 3.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ասվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում, գրում է jnews.ge-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19: 45-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: