երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանում ձերբակալել են իտալական մաֆիայի պարագլուխ Ջուզեպե Ստանգուին. «Ռուսթավի 2»

Վրաստանում ձերբակալել են իտալական մաֆիայի պարագլուխ Ջուզեպե Ստանգուին. «Ռուսթավի 2»

Վրաստանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Ջուզեպե Ստանգուին։ Այս մասին տեղեկացրել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

67-ամյա Ստանգուն 2020թ. հեռակա 11 տարվա ազատազրման էր դատապարտվել իր երկրում։ Իտալիայում այդ գործով դատապարտվել են նաեւ մի քանի մարդիկ, այդ թվում երեք եղբայրներ եւ իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց մեղադրել են մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ։

Քննությունը պնդում է, որ մեղադրյալները ձեւավորել են մաֆիոզ միավորում, որը պատասխանատու է Տուրինում տեղի ունեցած տարբեր հանցագործությունների համար։

Ստանգուի համար հայտարարվել էր միջազգային հետախուզում, նրան գտել են Վրաստանում։ Ձերբակալման մասին տվյալները հաստատել է երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։ Նա նշել է, որ հանցագործը համախոհներ չուներ Վրաստանում։

  • Կիսվել: