ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թուրքիայի քաղաքացին փորձել է Վրաստանում 3 միլիոն դոլարով ուրան գնել

Թուրքիայի քաղաքացին փորձել է Վրաստանում 3 միլիոն դոլարով ուրան գնել

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցների կողմից Բաթումիում առգրավվել է ռադիոակտիվ ուրան, որը Վրաստանի քաղաքացին 3 միլիոն դոլարով փորձել է վաճառել Թուրքիայի քաղաքացուն։ Այս մասին ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

 

«Վրաստանի քաղաքացին փորձել է 3 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել Թուրքիայի քաղաքացուն։ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկուսին էլ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանեցին գլխավոր դատախազությունում՝ ձերբակալվածներին արդեն առաջադրվել են մեղադրանքներ Վրաստանի քրեական օրենսգրքի «Ռադիոակտիվ նյութերի կամ սարքերի, ռադիոակտիվ թափոնների, ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառություն» հոդվածով, որի համար նախատեսվում է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: