շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վրաստանում այսօր միանգամից երկու երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում այսօր միանգամից երկու երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի հյուսիս-արեւելքում այսօր միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թիանեթի շրջկենտրոնից ոչ հեռու՝ Թբիլիսիից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող լեռներում: Առաջին երկրաշարժը գրանցվել է 3,9 մագնիտուդ, երկրորդի մագնիտուդը կազմել է 3,8։

Օջախները գտնվել են համապատասխանաբար 26 և 15 կմ խորության վրա։ Վրաստանի մայրաքաղաքում ցնցումներ չեն զգացվել: Վնասների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։

 

  • Կիսվել: