ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 903 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. օրական՝3,05%, վերջին 14 օրը՝ 3,92%, վերջին 7 օրը՝ 3,12%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 647 243 դեպք: Ապաքինվել է ևս 1 036 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 622 432:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 730:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 855 078 պատվաստում, օրական՝ 1 672:

  • Կիսվել: