հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանում առաջիկա շաբաթներին վառելիքը կթանկանա

Վրաստանում առաջիկա շաբաթներին վառելիքը կթանկանա

Հունվարին նավթամթերքի միջազգային գների աճի ֆոնին Վրաստանում գործող ընկերությունները առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է վառելիքի գները բարձրացնեն 20-25 թեթրիով։ Այս մասին հայտարարել է Wissol Group-ի գլխավոր տնօրեն Վասիլ Խորավան, գրում է aliq.ge-ն:

Ըստ Խորավայի՝ 2022 թվականի հունվարի առաջին օրերից նավթի միջազգային շուկաներում գները կտրուկ աճել են։

Խորավայի խոսքով, Վրաստանում մինչ այժմ գների չբարձրացման պատճառը դեկտեմբեր ամսվա պաշարներն էին՝ հունվարի ցածր սպառման պայմաններում։

«Մեզ համար անխուսափելի են լինելու թանկացումները, որքան էլ դա ցավալի լինի»,- ասել է Խորավան՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ 20-25 թեթրիով թանկացումը մեկ օրում տեղի չի ունենա, գները կբարձրանան աստիճանաբար։

 

  • Կիսվել: