կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումն աճել է շուրջ 338 տոկոսով

Վրաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումն աճել է շուրջ 338 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան թեթև մեքենաների արտահանման արժեքը կազմել է 75,6 միլիոն դոլար, ինչը 338,1 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից. 2021-ին այս ցուցանիշը կազմել է 17,3 միլիոն դոլար, գրում է aliq.ge-ն:

Հարկ է նշել, որ 2022 թվականի ցուցանիշն ավելի բարձր է 2019 թվականի նախահամաճարակային ցուցանիշի համեմատ և կազմում է 840,5 տոկոս։

Վրաստանից ՌԴ է արտահանվել 5 395 ավտոմեքենա, ինչը 117,3 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի ցուցանիշն էր. 2021-ին արտահանվել է 2 483 ավտոմեքենա։

Ի դեպ, 2022 թվականին Վրաստանից թեթև մեքենաների արտահանումն աճել է 98 տոկոսով։ Եթե 2021 թվականին Վրաստանից արտահանվել է ընդհանուր 456,5 մլն դոլար արժողությամբ մեքենա, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 903,8 մլն դոլար։

  • Կիսվել: