շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրացի

Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրացի

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը` Միգրացիայի դեպարտամենտի հետ համատեղ, Վրաստանից արտաքսել է 22 օտարերկրյա քաղաքացու, գրում է aliq.ge-ն:

«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի և Քենիայի 22 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: