Վրաստանից 60 օտարերկրացի է արտաքսվել
Այս տարվա հոկտեմբերին Վրաստանից արտաքսվել է 60 օտարերկրացի, հայտնում է Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունը:
Նշվում է, որ նրանք Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Լիբանանի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Ալժիրի, Եգիպտոսի և Գանայի քաղաքացիներ են։
Ինչպես հայտնել են գերատեսչությունից՝ ձերբակալվածներից ոմանք ինքնակամ լքել են Վրաստանը, իսկ մյուսները բռնի կերպով վտարվել են երկրից։