ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանի ընդդիմությունն իշխանությանը երկու պահանջ է ներկայացրել և մեկ ժամ ժամանակ տվել

Վրաստանի ընդդիմությունն իշխանությանը երկու պահանջ է ներկայացրել և մեկ ժամ ժամանակ տվել

Որոշում է կայացվել Վրաստանի ղեկավարությանը մեկ ժամ ժամանակ տալ երկու պահանջի կատարման համար՝ խորհրդարանից հանել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը և ազատ արձակել նախորդ օրը ձերբակալված ցուցարարներին։ Այս մասին Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Գիորգի Վաշաձեն:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. ՛՛Վրացական երազանքը» պետք է անհապաղ հետ կանչի ռուսական օրենքը խորհրդարանից և ազատ արձակի բոլոր նրանց, ովքեր երեկ ապօրինի են ձերբակալվել՛՛։

Վաշաձեն հավելել է, որ երկրի ղեկավարությանը մեկ ժամ ժամանակ են տալիս, այլապեսակտիվիստները ՛՛կանցնեն այլ քայլերի՛՛։

 

 

  • Կիսվել: