երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Վրաստանի վերաքննիչ դատարանները մերժել են ընտրության արդյունքները չեղարկելու ՀԿ-ների հայցերը

Վրաստանի վերաքննիչ դատարանները մերժել են ընտրության արդյունքները չեղարկելու ՀԿ-ների հայցերը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի բավարարել խորհրդարանի ընտրության արդյունքների բացահայտված խախտումների պատճառով ընտրությունները չեղարկելու՝ ոչ կառավարական կազմակերպությունների պահանջները, գրում է akhaltskha.net-ը:

Գրեթե բոլոր ՀԿ-ների պնդումները կապված են քվեարկության գաղտնիության խախտումների հետ։ Նրանք, մասնավորապես, պնդում են, որ քվեաթերթիկի վրա սև ֆլոմաստերով նշված այս կամ այն ​​կուսակցության ընտրությունը թերթիկի հակառակ կողմից երևում է, հետևաբար խախտվել է քվեարկության գաղտնիությունը։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նիստում ցույց են տվել, որ էլեկտրոնային քվեարկության սարքի միջոցով ոչ ոք չի կարող պարզել, թե ով ում օգտին է քվեարկել։ ՀԿ-ի հայցերը մերժել է նաև Քութայիսի վերաքննիչ դատարանը։

  • Կիսվել: