շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին չմեկնել Ուկրաինա, համերաշխություն արտահայտել այլ ձևերով

Վրաստանի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին չմեկնել Ուկրաինա, համերաշխություն արտահայտել այլ ձևերով

«Աշխարհում ոչ մի երկրի կառավարություն իր քաղաքացիներին կոչ չի անում գնալ Ուկրաինա և մասնակցել ռազմական գործողություններին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, եվրոպական երկրների ղեկավարները կոչ են արել իրենց քաղաքացիներին այլ կերպ համերաշխություն հայտնել։

«Ես միանում եմ համաշխարհային առաջնորդների այս կոչին և ևս մեկ անգամ ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին՝ այլ կերպ համերաշխություն հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է»,- ասել է  վարչապետը, փոխանցում է gruzinform.ge-ն։

 

  • Կիսվել: