Ըստ Վրաստանի արտագաղթյալների ասոցիացիայի ղեկավար Գիորգի Սիմոնիշվիլիի, Գերմանիայից հետո Վրաստանի քաղաքացիները շուտով պաշտոնապես կկարողանան աշխատանք գտնել եւս երկու երկրներում՝ Իսրայելում և Ֆրանսիայում, գրում է jnews.ge-ն:

Ինչպես Սիմոնիշվիլին գրում է ֆեյսբուքում, առաջիկայում այս ցանկին կավելանան եվրոպական եւս մի քանի երկրներ:

«Գերմանիայի հետ հաջող բանակցությունների ավարտից հետո Իսրայելի և Ֆրանսիայի հետ կսկսվեն Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանքի մասին բանակցությունները, ինչպես գիտեք, մեզ մեկ քայլ է բաժանում Իսրայելում օրինական աշխատանքի պլանից, այս փուլում խանգարում է Իսրայելում համավարակային ծանր իրավիճակը:

Ֆրանսիան կլինի հաջորդ ուղղությունը Գերմանիայից և Իսրայելից հետո, և շուտով այս ցանկին կավելանան եվրոպական մի քանի երկրներ նույնպես: Հետագայում կներկայացնեմ լրացուցիչ նորությունները», – գրում է Լեւան Սիմոնիշվիլին:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Վրաստանի Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան ժամանակավորապես օրինական աշխատել Գերմանիայում՝ սեզոնային աշխատանքների ուղղությամբ: 500 տեղի համար հավակնող ավելի քան 60 հազար քաղաքացի արդեն գրանցվել է հատուկ ստեղծված կայքում: