երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Վրաստանի նախագահն ընդդիմության հետ քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում

Վրաստանի նախագահն ընդդիմության հետ քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ, ա արդեն հանդիպել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Անա Դոլիձեի հետ, տեղեկացնում է 1tv.ge-ն՝ նշելով, որ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հանդիպել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջն:

Նշվում է, որ լրագրողներին հանդիպումից հետո Դոլիձեն ասել է, որ այժմ ներքաղաքական կարևոր գործընթացներ են սկսվում, և նախագահի մասնակցությունն անհրաժեշտ է։

«Նախագահը նոր է վերադարձել Արևմուտքից, հանդիպել է իր գործընկերների հետ, և բնականաբար, հիմա շատ կարևոր ներքաղաքական գործընթացներ են սկսվում։ Նախագահի միջնորդությամբ կսկսվեն նաև քաղաքական խորհրդակցություններ քաղաքական կուսակցությունների միջև։ Այս գործընթացում անհրաժեշտ է նախագահի մասնակցությունը։

Ընտրություններին մի քանի շաբաթ է մնացել, և մենք պետք է պատրաստվենք անցումային շրջանին։

Մեր արևմտյան գործընկերները մեծ ուշադրություն են դարձնում Վրաստանում խաղաղ, արդար, ժողովրդավարական և անցումային ընտրություններին։ Նախագահի խոսքով՝ մեր գործընկերները մեր կողքին են, և մենք ունենք նրանց քաղաքական և նյութական աջակցությունը։ Նախագահը որոշակի կամուրջ է մեր և մեր արևմտյան գործընկերների միջև ներքաղաքական գործընթացների շրջանակներում»,-ասել է Դոլիձեն։

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է նաև «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Նաթիա Մեզվրիշվիլիի հետ, սպասվում է հաանդիպում նաև «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցչի հետ։

  • Կիսվել: