հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին՝ ընտրություններում «հայկական կարուսել» օգտագործելու մասին

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին՝ ընտրություններում «հայկական կարուսել» օգտագործելու մասին

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին՝ ընտրություններում «հայկական կարուսել» օգտագործելու մասին:

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը, իրականությանը չընդունելուն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ԿԸՀ-ում նշել են, որ ընտրական տեխնոլոգիաները հոկտեմբերի 26-ին աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են միջազգային, տեղական դիտորդական առաքելությունները, գործընթացին հետեւող ԶԼՄ-ների ներկայացուցիչները․ «Զուրաբիշվիլին արդեն քանի օր է, ինչ հարցազրույցներում և հրապարակային ելույթներում անհիմն և կեղծ մեղադրանքներով հասարակության մեջ անվստահություն է սերմանում նոր տեխնոլոգիաների նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: