շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանի խորհրդարանի դիմաց բազմահազարանոց ցույց է մեկնարկել

Վրաստանի խորհրդարանի դիմաց բազմահազարանոց ցույց է մեկնարկել

Վրաստանի խորհրդարանի դիմաց բազմահազարանոց ցույց է մեկնարկել. վրացիների որոշ մասը դեմ է երկրի խորհրդարանում վերջերս առաջին ընթերցմամբ ընդունված ՛՛օտարերկրյա գործակալների մասին՛՛ վիճահարույց օրենքին։ 

Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել ցուցարարներին և խոստացել վետո դնել օրենքի վրա։
 
Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմացի հրապարակն ամբողջությամբ վերահսկում են ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատները: Ռուսթավելի պողոտայում մի քանի տասնյակ ընդդիմադիրներ գտնվում են ոստիկանական շղթային մոտ: Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկում մոտեցող ցուցարարներին։
 
Օրենքի առաջին ընթերցմանը հաջորդելու են երկրորդ, ապա երրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունները, բայց հաշվի առնելով ձայների մեծ տարբերությունը՝ ենթադրվում է, որ օրենքը վերջնականապես կընդունվի։
 
Օրինագծին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 13-ը։

  • Կիսվել: