Վրաստանի խաղաղ ցուցարարներին պետք է թույլատրվի իրականացնել իրենց իրավունքները․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Վրաստանում իրադարձությունների զարգացմանը։ Այս խոսքերն ասվել են այն բանից հետո, երբ Վրաստանի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ Թբիլիսիի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար, որոնք դեմ են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին, որն արժանացել է երկրի խորհրդարանի հավանությանը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Փրայսն ընդգծել է, որ խաղաղ ցուցարարներին պետք է թույլատրվի իականացնել իրենց իրավունքները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին եւ խոստացել է վետո դնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, եթե երկրի խորհրդարանն ընդունի այդ օրենքը։