չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանի կառավարությունն ուկրաինացիներին թույլ չի տա երկրում երկրորդ ռազմաճակատ բացել. Ղարիբաշվիլի

Վրաստանի կառավարությունն ուկրաինացիներին թույլ չի տա երկրում երկրորդ ռազմաճակատ բացել. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը թույլ չի տա երկրում երկրորդ ռազմաճակատի բացում: Նման հայտարարություն է արել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդիե» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Այդ մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից: «Ես գիտեմ, որ Ուկրաինայից մի քանի տասնյակ մարդ Է եկել:  Ցանկանում եմ դիմել նրանց՝ պատրանքներ ու ակնկալիքներ չունենաք, թե այստեղ ինչ-որ բան տեղի կունենա։ Ցանկանում եմ մաղթել, որ Ուկրաինայում բոլոր մարտիկներն առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, բայց ձեզ կոչ եմ անում՝ մի՛ ենթարկվեք կեղտոտ սադրանքներին:

Մենք գիտենք շատ ավելին, քան նրանք կարող են պատկերացնել: Պետությունն այսօր գտնվում Է ամենաբարձր մակարդակի վրա... Քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած «Վրացական երազանքը», մենք երկրորդ ճակատ թույլ չենք տա, դա բացառվում է», - ասել Է նա։ Մարտի 10-ին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտնել էր, որ երկիր են ժամանել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի խումբ կողմնակիցներ, որոնք կռվել են Ուկրաինայի զինված ուժերի շարքերում։ Վոլսկիի խոսքով՝ նրանց նպատակն Է օրակարգից չհանել հեղափոխական գործընթացը: Վրաստանի վարչապետը նաև անընդունելի է համարել զինվորականների մասնակցությունը ցույցերին և հորդորել Է չփորձել Վրաստանում անկարգություններ հրահրել։

Թբիլիսիում մարտի 7-ից տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Ցուցարարներին ցրելու համար ուժայինները ջրցան մեքենաներ են գործի դրել և արցունքաբեր գազ կիրառել։ Բախումներն սկսվել էին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի պատճառով, որի ընդունմանը հետագայում խորհրդարանը դեմ Է քվեարկել:

Այդուհանդերձ, իրադրությունը մնում է լարված։ Ըստ РИА Новости-ի՝ որոշ ցուցարարներ երգել են Ուկրաինայի հիմնը և պատրաստակամություն հայտնել «Վրաստանի կազմ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան»։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է ստեղծել այն հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և սուբյեկտների գրանցամատյանը, որոնք ֆինանսավորում են ստանում արտերկրից:

Օրինագծի նախաձեռնողները հավաստիացնում Էին, թե դա ԱՄՆ-ում գործող նմանատիպ օրենքի մեղմացված տարբերակն է, սակայն ընդդիմությունը և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը պնդում են, որ փաստաթուղթն ամերիկյան օրենքի հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Նրանց կարծիքով՝ ներկայացված օրինագիծը կրկնում է օտարերկրյա գործակալների մասին ՌԴ օրենսդրության հիմնական դրույթները:

  • Կիսվել: