չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ կրակողներ են հնչել. կան վիրավորներ

Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ կրակողներ են հնչել. կան վիրավորներ

Դմանիսիում (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) կրակոցներ են հնչել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ, կան վիրավորներ, տեղեկացնում է Rustavi 2-ը։

Ինչպես նշվում է՝ միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ, հստակ տեղեկություն չկա նաև, թե կոնկրետ քանի մարդ է վիրավորվել: «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն կատարվածը սադրանք է անվանել։

Նա նշել է. «Նման դեպքերում պետք է իրավապահները խստագույնս արձագանքեն։ Սա արդարացում չունի, հանցագործություն կատարած անձանց նկատմամբ պատիժը ոչ մի կերպ չի կարող մեղմացվել»։

Հավելենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ չի մեկնաբանել տեղի ունեցածը:

 

  • Կիսվել: