շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ դադարի ռուսատյաց քարոզարշավը. ՌԴ ԱԳՆ

Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ դադարի ռուսատյաց քարոզարշավը. ՌԴ ԱԳՆ

«Վրաստանի հետ ավիաչվերթները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ Թբիլիսիում դադարի ռուսատյաց քարոզարշավը, և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը կապահովվի»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացնում է jnews.ge-ն:

Նրա խոսքով՝ սահմանափակման չեղարկման մասին հնարավոր է խոսել միայն այն ժամանակ, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ:

«Սահմանափակումը չեղարկելու մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է Վրաստանում իրավիճակի կայունացմանը, ռուսատյաց քարոզարշավի դադարեցմանը և, իհարկե, պետք է մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովվի»,- հայտարարել է Ռուդենկոն:

Ռուդենկոյի խոսքով, 2019 թվականին սահմանված արգելքը, որը վերաբերում է Ռուսաստան-Վրաստան ավիաչվերթներին, ժամանակավոր միջոցառում է, որը ստիպված էին ընդունել: Նրա խոսքով, 2019 թվականի հունիսին Ռուսաստանը ստիպված էր որոշում ընդունել չվերթների դադարեցման վերաբերյալ՝ որպես պատասխան Թբիլիսիում անցկացված հակառուսական սադրանքների:

  • Կիսվել: