հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Վրաստանի հարավում 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի հարավում 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի հարավում այսօր 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

 Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Հայտնում է jnews.ge-ն։
 
Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին։
 
Վերջին շրջանում Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ ցնցումներ են տեղի ունենում գրեթե ամեն օր։
 
Այս տարածքում ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 13-ի երեկոյան։  Ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։ Դրան հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 4,5 ուժգնությամբ։

  • Կիսվել: