շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանի հակահետախուզության կողմից ձերբակալված օտարերկրացիներից մեկն Ադրբեջանի քաղաքացի է

Վրաստանի հակահետախուզության կողմից ձերբակալված օտարերկրացիներից մեկն Ադրբեջանի քաղաքացի է

Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով «Մթավարի Արխի» հեռուստաալիքին։

Հաղորդվում է, որ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի կողմից նախօրեին ձերբակալված երկու օտարերկրացիներից մեկը Ադրբեջանի, իսկ մյուսը՝ Ռուսաստանի քաղաքացի է։

Ըստ Պետական ​​անվտանգության ծառայության՝ նրանք ձերբակալվել են այն  պատճառաբանությամբ,  որ պայմաններ են ստեղծել Վրաստանի տարածքով միգրանտին ապօրինի այլ երկիր ուղարկելու և Վրաստանում նրա գտնվելու համար։

Հաղորդվում է, որ առաջիկա ժամերին Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի կունենա ձերբակալվածների դատավարությունը։

Նշվել է, որ հետաքննության շարունակման պատճառով նիստը կանցկացվի դռնփակ։

Ձերբակալվածների փաստաբան Անի Սիշնիաշվիլին հայտարարել է, որ, իբր, Պետական ​​անվտանգության ծառայությանը չի հաջողվել ապացույցներ ձեռք բերել, հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (ապօրինի կերպով հրազեն և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու և կրելու մասին)  հիման վրա: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: