կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը սեպտեմբերին կրճատվել է 115,7 մլն դոլարով

Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը սեպտեմբերին կրճատվել է 115,7 մլն դոլարով

Սեպտեմբերի վերջի դրությամբ Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը կազմել է 8,45 մլրդ դոլար, ինչը 115,7 մլն դոլարով ցածր է մեկ ամիս առաջվա ցուցանիշից։ Այս մասին վկայում են Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Վրաստանի պետական ​​պարտքը Եվրոպայի ներդրումային բանկի նկատմամբ նվազել է 25,1 մլն դոլարով, իսկ Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ասոցիացիայի նկատմամբ` 20,5 մլն դոլարով։

Երկրների թվում Ֆրանսիան մնում է Վրաստանի պետական ​​պարտքի ամենամեծ պահառուն:

  • Կիսվել: