կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների (առանց չհայտարարագրված առևտրի) արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12 564,5 մլն դոլար, ինչը 1,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, գրում է aliq.ge-ն:

Ըստ ծառայության հաղորդագրության` երկրից արտահանումը կազմել է 3 530 մլն դոլար (նվազել է 1,4 տոկոսով), իսկ ներմուծումը կազմել է 9034,5 մլն դոլար (աճել է 2,9 տոկոսով):

Բացասական առևտրային հաշվեկշիռը 2024 թվականի հունվար-հուլիսին կազմել է 5 504,5 մլն ԱՄՆ դոլար, որը կազմել է արտաքին առեւտրաշրջանառության 43,8 տոկոսը։

 

  • Կիսվել: