շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստանի արձագանքը՝ Բաթումի նավահանգիստը Հայաստանին վաճառելու լուրերին

Վրաստանի արձագանքը՝ Բաթումի նավահանգիստը Հայաստանին վաճառելու լուրերին

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է հայկական մամուլում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Հայաստանը պատրաստվում է բանակցել՝ Բաթումիի նավահանգիստը գնելու համար։

«Բաթումի նավահանգիստը 49 տարի ժամկետով հանձնված է վարձակալության, կառավարման իրավունքները պատկանում են «Բաթումի նավթատերմինալ» ընկերությանը», – նշվում է վրացական կողմի հաղորդագրության մեջ։

Հայկական մամուլի հրապարակումների մեջ նշվում է, որ արտասահմանի հայ գործարարները դրամահավաք են անում՝ նավահանգիստը գնելու և Հայաստանի համար ապրանքի փոխադրման հնարավորություններ ստեղծելու համար։

  • Կիսվել: