երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Չոր նավահանգստի» ծրագիրը տեխնիկատնտեսական հետազոտությունից հետո ստացել է դրական եզրակացություն․ Էկոնոմիկայի փոխնախարար

«Չոր նավահանգստի» ծրագիրը տեխնիկատնտեսական հետազոտությունից հետո ստացել է դրական եզրակացություն․ Էկոնոմիկայի փոխնախարար

«Չոր նավահանգստի» ծրագիրը տեխնիկատնտեսական հետազոտությունից հետո ստացել է դրական եզրակացություն։ Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ  ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը մոտակա օրերին կներկայացվի Հանրային ներդրումային կոմիտե։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ «Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումը գրեթե ավարտված է։ Նա նաև ասել էր, որ եթե Հանրային ներդրումների կոմիտեի կողմից նախագծի հաստատումը լինի, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսվի շինարարության փուլը։


  • Կիսվել: