երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վրացական ընդդիմությունը Թբիլիսիի կենտրոնի երթեւեկությունը կաթվածահար է արել

Վրացական ընդդիմությունը Թբիլիսիի կենտրոնի երթեւեկությունը կաթվածահար է արել

Այսօր Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաճյուղի մոտ հավաքված ցուցարարները երթով հասել են Հերոսների հրապարակ, տեղեկացնում է «Грузия Online»-ը։

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հայտարարել ենմ որ նրանք երթեւեկությունը կփակեն մինչեւ ժամը 22.00-ն։

Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «կեղծված ընտրությունների» դեմ, ինչպես նաեւ համերաշխություն են հայտնում ուսանողներին, որոնց մի մասն արդեն չորրորդ օրն է՝ գիշերը մնում է ԹՊՀ լսարաններից մեկում։ Նրանք պահանջում են համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հրաժարականը։

Ինչպես հայտնել է «Միասնություն-Միասնական շարժման» ղեկավարներից Գեորգի Վաշաձեն, նրանք վրաններ կմատակարարեն երկու տեղերում, Հերոսների հրապարակի էստակադայի տակ, եւ կմնան մինչեւ ժամը 22.00-ն։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: