երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Վրացական ավիաուղիներ» ավիաընկերությունը սնանկացել է

«Վրացական ավիաուղիներ» ավիաընկերությունը սնանկացել է

«Վրացական ավիաուղիներ» ընկերությունը սնանկացել է. ներկայումս այն կուտակել է 176 մլն լարի (մոտ 57 մլն դոլար) պարտք 16000 մասնավոր անձանց և ավելի քան 70 ընկերությունների նկատմամբ, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

Թբիլիսիի քաղաքային դատարանը դեկտեմբերի 20-ին որոշում է կայացրել, ըստ որի՝ ընկերությունն անցում է կատարել վերականգնման ռեժիմի: Նշվում է, որ ընկերությունը ֆինանսական ճգնաժամի մեջ է հայտնվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, որի հետևանքով չի կարողացել սպասարկել իր ֆինանսական պարտավորությունները:

«Վերականգնումը հիմնված կլինի այն եկամուտների վրա, որոնք ավիաընկերությունը կստանա չվերթերի վերսկսման արդյունքում։ Կարգավորումների մեղմացումը թույլ կտա ավիաընկերություններին վերսկսել լիարժեք աշխատանքը, ինչը եկամուտ ստանալու և վարկատուներին պարտավորությունները վճարելու հնարավորություն կտա»,- ասված է դատարանի որոշման մեջ:

  • Կիսվել: