կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վորոնեժի մարզի ձեռնարկություններից մեկում հրդեհ է սկսվել անօդաչուների գրոհից հետո

Վորոնեժի մարզի ձեռնարկություններից մեկում հրդեհ է սկսվել անօդաչուների գրոհից հետո

Ավելի քան հինգ անօդաչուներ գրոհել են բացառապես քաղաքացիական արտադրանք թողարկող արդյունաբերական ձեռնարկությունը Վորոնեժի մարզի շրջաններից մեկում։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը։

«Ձեռնարկությունում հրդեհ է սկսվել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Աշխատակիցները տարհանվել են։ Տեղում աշխատում են հրշեջները եւ օպերատիվ այլ ծառայություններ»,- նշել է նա։

  • Կիսվել: