Վոլոդինն առաջարկել է ընդլայնել ռուբլով արտահանվող ռուսական ապրանքների ցանկը
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ ճիշտ կլինի ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը, առաջարկում է ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։
«Եվրոպական պետություններն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար, դրանում ոչ մի ողբերգություն չկա, իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: <…> Եթե ուզում ես գազ ստանալ, փնտրիր ռուբլի, », – գրել է նա չորեքշաբթի իր Telegram-ալիքում։
«Մեր երկրին ձեռնտու է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ պարարտանյութ, հացահատիկ, նավթ, ածուխ, մետաղներ, փայտանյութ…Պատժամիջոցների քաղաքականությամբ, փորձելով մեկուսացնել մեզ, դո՛ւք մեկուսացաք: Դուք պետք է պատասխան տաք ձեր կայացրած որոշումների համար»,- ընդգծել է նա։