Վլադիմիր Պուտինին զեկուցվում է Ուկրաինայի հետ պատերազմում կենդանի ուժի կորուստների մասին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվում է Ուկրաինայի հետ պատերազմում կենդանի ուժի կորուստների մասին, սակայն դրանց թիվը կարող է մեկնաբանել միայն պաշտպանության նախարարությունը։ Այս մասին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, նա գլխավոր հրամանատարն է», պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Պուտինը մշտապես տեղեկատվություն է ստանում կորուստների մասին։ Կրեմլը կարո՞ղ է նշել նրանց թիվը հարցին Կրեմլի խոսնակը պատասխանել է, որ դա արվում է պաշտպանության նախարարության կողմից։