երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վիլնյուսում պաշտոնապես մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վիլնյուսում պաշտոնապես մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում պաշտոնապես մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, այն բացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հայտնում է mk.ru-ն։

«Այսօր մենք կկայացնենք բազմաթիվ որոշումներ, որոնք կամրապնդեն մեր դաշինքը»,- ասել է նա բացման արարողության ժամանակ։

Գագաթնաժողովի ընթացքում մասնակից երկրները նախատեսում են մի շարք որոշումներ կայացնել, այդ թվում՝ Եվրոպայում իրենց ռազմական ներկայության ուժեղացման և դաշինք՝ Ուկրաինայի մուտքի հնարավորության, ինչպես նաև Կիևին աջակցելու վերաբերյալ: Չորեքշաբթի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

  • Կիսվել: