երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վիետամում թայֆունի հետևանքով զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ կան

Վիետամում թայֆունի հետևանքով զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ կան

Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, վիրավորվել է 752 մարդ, տեղեկացնում է VnExpress-ը։

Նշվում է, որ անհետ կորածների թիվը հասնում է 70-ի։

Թայֆունը երկրի հյուսիսում հանգեցրել է ջրհեղեղների ու սողանքների, վերջին 3 օրերի ընթացքում երկրի հյուսիսային 25 շրջաններում մեծ ծավալի տեղումներ են արձանագրվել, որոշ շրջաններում տեղումները հասել են 76 սմ-ի, հեղեղներն ու հորդառատ անձրևները, ըստ օդերևութաբանական կանխատեսումների, դեռ 2 օր էլ կշարունակվեն։

Նշվում է նաև, որ տարերային աղետը հանգեցրել է գրեթե 110 հազար հեկտար բրնձի դաշտերի ոչնչացմանը, հազարավոր ծառեր են արմաատախիլ եղել, 8 000 շենք-շինություն է ավերվել, վնասվել են ենթակառուցվածքները, կամուրջներ։

  • Կիսվել: