երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վիեննայում տեղի է ունեցել Իրանի և Եվրամիության բանակցող պատվիրակությունների հանդիպումը

Վիեննայում տեղի է ունեցել Իրանի և Եվրամիության բանակցող պատվիրակությունների հանդիպումը

Վիեննայում հանդիպել ու խորհրդակցել են Իրանի և Եվրամիության բանակցող պատվիրակությունները, գրում է parstoday.com-ը:

Պատվիրակությունների՝ Վիեննա վերադառնալուց հետո,  բանակցություններն  ինտենսիվ կերպով շարունակվում են տարբեր մակարդակներում:

Վիեննայում բանակցությունների անցկացմանը զուգահեռ, արևմտյան մեդիան իր օրակարգում ներառել է Իրանի դեմ հակաքարոզչությունն իրանական պատվիրակության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Այսօր Իրանի  պատվիրակությունը Վիեննայում բանակցություններ է վարում դաժան պատժամիջոցները վերացնելու շուրջ»: 

Վիեննայի բանակցությունների 8-րդ փուլը վերսկսել է փետրվարի 8-ին՝ պատժամիջոցների չեղարկման առանցքայնությամբ:

  • Կիսվել: