շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վիեննայի բանակցությունները՝ Իրանի և Բրիտանիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի առանցքում

Վիեննայի բանակցությունները՝ Իրանի և Բրիտանիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի առանցքում

Երեքշաբթի օրը, Իրանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ, նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տերասը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների վերջին վիճակի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում նաև անդրադարձել են Վիեննայում բանակցային գործընթացին, գրում է parstoday.com-ը:

Զրույցի ընթացքում անդրադառնալով Վիեննայի բանակցությունների կրիտիկական փուլին, Ամիր Աբդուլլահյանն կարևորել է Իրանի հետ բանակցող կողմերի լրջությունն ու պատասխանատվությունը, և նշել է, որ բանակցությունների այս փուլին հասել են հիմնականում իրանական կողմի տրամաբանական մոտեցմամբ ու նախաձեռնությամբ:

Ներկայացնելով Լոնդոնի դիրքորոշումը Վիեննայի բանակցություններում, Բրիտանիայի արտգործնախարարն ասել է, որ Բրիտանիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև աճող հարաբերությունները ծառայում են երկու երկրների շահերին և հույս հայտնել, որ մոտ ապագայում կկարողանա Իրանին վճարել իր պարտքերը։

 

  • Կիսվել: