հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ալիևը հերթական անգամ հանդես է եկել հայատյաց հայտարարություններով՝ այս անգամ Գյանջայից (Գանձակ)

Ալիևը հերթական անգամ հանդես է եկել հայատյաց հայտարարություններով՝ այս անգամ Գյանջայից (Գանձակ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջայում (Գանձակ) հերթական անգամ անդրադարձել է 44-օրյա պատերազմին։

«Ազերթաջ» լրատվականին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե իբր Հայաստանին ստիպել է ծնկի իջնել։

«Տեսե՛ք թե ինչ կեղտոտ մեթոդների էր դիմել Հայաստանը մեզ կանգնեցնելու համար, մարտի դաշտում պարտություն կրելով՝ 10 հազար դասալիք ստանալով, շատ ամոթ է։

Ո՛չ մեկը ու ոչինչ չէր կարող մեզ կանգնեցնել։ Մենք վրեժ լուծեցինք մարտի դաշտում անմեղ մարդկանց, շեհիդների փոխարեն։

Հայաստանին ծնկի բերեցինք և պարտության մատնեցինք։ Մենք հաղթեցինք հայկական ֆաշիզմը և վերականգնեցինք արդարությունը», - ասաց նա։

Բացի այդ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանի օրինակով, անդրադարձել է ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

«Հայ ժողովրդի պատմության մեջ Սարգսյանն ու Քոչարյանը կմնան որպես դասալիքներ։ Որովհետև, երբ ադրբեջանական բանակը մոտեցավ Շուշիին, նրանք որպես վախկոտ նապաստակ փախան Ստեփանակերտից»։

  • Կիսվել: