Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանում 9 ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել
Ադրբեջանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինն ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել. նրանց մեծ մասը բերման է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի հերթական ռազմական գործողությունները քննադատելու պատճառով, տեղեկացնում է Meydan.TV-ն։
Նշվում է, որ ձերբակալվածները հիմնականում 30-օրյա կալանքի են դատապարտվել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով։
Բերման ենթարկվածների թվում է նաև ադրբեջանցի նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը։